News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մենք պետք է քաղաքականությամբ խրախուսենք, հորդորենք, որ ընկերությունները դառնան բաց բաժնետիրական, բայց մի կետ պետք է գա, որ եթե մեր խրախուսման ծրագրերը, հորդորները էֆեկտ չեն տալիս, ուրեմն պետք է գնանք այլ մեխանիզմի, ընդհուպ պետք էգնալ հարկային դիվերսիֆիկացիայի մեխանիզմով: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ այսօրվա նիստում կառավարությունը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ–ի 20 տոկոս բաժնետոմսերը։

«Պետք է ասենք՝ դու բաց բաժնետիօրական ընկերություն ես, ուրեմն այս հարկն է գործում, եթե ոչ, ապա այլ հարկային մեխանիզմ է գործում՝ ընդ որում պետական վերահսկողության որոշակի մեխանիզմներով:

Ես չեմ կարծում, որ մի երկիր կա, որ ասում է՝ թող օտարերկրյա ներդրողները գան, մեր հեռահաղորդակցության ոլորտը վերցնեն որպես 100 տոկոս սեփականություն եւ մենք էլ առանձնապես գաղափար չունենանք, թե այնտեղ ինչ է կատարվում: Ես  բացառում եմ, չի կարող լինել այդպիսի բան: Եթե որեւէ երկրում այդպիսի բան ասվում է, ուրեմն այլ մեխանիզմներ կան կարգավորման:

Թող ոչ ոք մեզ խեթ հայացքով մեզ չնայի, սա մեր հրապարակային քաղաքականությունն է:

Մենք կորոշենք՝ որոնք են այդ ոլորտները, որ եթե X  պահին չգնացին բաց բաժնետիրացման, ուրեմն ուրիշ հարկեր պետք է տան, պետք է ասենք՝ ուրեմն ձեզ համար շահութահարկը էսքան ա, եկամտային հարկը էսքան ա, ավելացված արժեքի հարկը էսքան ա, լիցեզնաիյի վճարը էսքան ա: Երկրաժամկետ հեռանկարում էլ պետք է ընդհանրապես բացառենք այդպիսի ընկերությունների գոյությունը շուկայում:

Ի՞նչ է նշանակում` մեր բոլորի հեռախոսի համարները, անձնական տվյալները վերցնեն ու գնան, դռները փակեն, ասեն` հո՛պ, հանկարծ ոչ մեկդ մոտ չգաք։ Չի՛ կարող նման բան լինի։ Ես ուղիղ հեռահաղորդակցման մեր ոլորտին այդ ուղերձը հղում եմ»,– հայտարարեց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ պետության մասնակցութամբ բաժնետոմսեր առաջինն ունեցավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հետո «Լիդիան Արմենիան», իսկ հիմա արդեն «ՄՏՍ Արմենիան», որը, վարչապետի տվյալներով, բաժանորդների ամենամեծ թիվն ունի ՀՀ–ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ