News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը


Իրականում շատ վատ է, որ մեծ թվով զինծառայողներ չեն հաղթահարել աստեստավորումն ու անբավարար են ստացել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձանաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը։

«Ցավալի է սա, փաստացի ստացվում է, որ զինծառայողների մի մասը կամ չի կարողացել հանձնել ֆիզիկական պատրաստությունը, կամ կրակային պատրաստությունը, կամ մասնագիտական հարցերը։ Այն, ինչ իրենց աշխատանքի հետ է անմիջապես կապված, անբավարար են ստացել։ Մենք հիմա խնդիր ենք դնում և ասում՝ սիրելի՛ զինծառայողներ, պատրաստվեք, պարապեք, մի քանի բան շատ սովորեք։ Այսպես պետք է անել, որ և՛բանակը դառնա մարտունակ, և՛ ստանան նորմալ աշխատավարձ։ Այնպես չի լինում, որ աշխատավարձը բարձրացնես և բանակը ավտոմատ դառնա մարտունակ»,- նկատեց պաշտպանության հանձնաժողովի անդամը։

Ըստ նրա՝ բանակն այն վիճակում է, որ ահագին թվով զինծառայող անբավարար է ստանում մարտական պատրաստությունից, կրակային պատրաստությունից:

Նշենք, որ պաշպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի տեղեկացմամբ՝ կամավոր ատեստավորման դիմում է ներկայացրել 5908 զինծառայող, մասնակցել է 5783-ը, որոնցից 91-ը գերազանց են ստացել, 583-ը՝ լավ, 2152-ը՝ բավարար և 2957-ը՝ անբավարար։

Տպել
Ամենաշատ