News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը


Մեր կենսագրության մեծ մասը թալանվել է, մենք պետք է թույլ չտանք, որ թալանեն մեր ապագան։ Այս մասին ասել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստյանը՝ ելույթ ունենալով Անկախության հռչակագրին եւ Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հանելուն վճռական «ոչ» ասելուն նվիրված համաժողովում։

Գալստյանը հիշեցրել է, որ այժմ Մեծ պահքի շրջանն է, եւ հիշատակել է անառակ որդու առակը, որը խորհրդանշում է անկումն ու հետագա վերականգնումը։ «Մենք ապրում ենք անպատվության, թալանված ուրախության պայմաններում։ Կորսվել է մեր հայրենիքի հրաշք անկյունը՝ Արցախը, թափվել է մեր հազարավոր որդիների արյունը, թշնամու բանտում են ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ մեր ժողովրդի զավակները, թշնամին օրակարգ է թելադրում»,- թվարկել է Բագրատ Գալստյանը։

Օրհներգի բառերը մեջբերելով՝ Գալստյանը կոչ է արել ընտրել անմահությունը, ոչ թե մահը, եւ դեպի այն տանող ճանապարհը՝ մի կողմ նետելով վախը, հրաժարվել ծնկաչոք ապրելուց։ «Ամեն մեկը պետք է մտածի իր անմահության մասին։ Մի ժամանակ մենք բոլորս կմահանանք, եւ դա այդպես է։ Այլ բան տրված չէ։ Կհաղթեն նրանք, ովքեր կկանգնեն անմահության ճանապարհին։ Թալանվել է մեր կենսագրության մեծ մասը, մենք պետք է թույլ չտանք, որ թալանեն մեր ապագան»,- ասել է Գալստյանը՝ կոչ անելով մի կողմ թողնել համակրանքներն ու հակակրանքները, թողնելով միայն սերն առ Հայրենին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ