News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը


Փետրվարի 18-ին պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքնով Երևանի Նելսոն Ստեփանյանի փողոցում ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Երևանի պարեկները ձերբակալել և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են տեղափոխել 29-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 10 փաթեթ բյուրեղանման զանգված՝ ընդհանուր 3 գրամ քաշով, և կպչուն ժապավենի 4 փաթեթ՝ դեղնականաչավուն զանգվածով։ Երիտասսարդը հայտնել է, որ հայտնաբերվածը ձեռք է բերել Տելեգրամից։

Փետրվարի 23-ին մայրաքաղաքի պարեկները թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքնով ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգավծով կաթուցիչ։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրամիջոց է։

Փետրվարի 25-ին Երևանի պարեկները ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ էլ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ և պոլիէթիլենային 15 փաթեթ՝ դեղանականաչավուն զանգվածով՝ ընդհանուր 15 գրամից ավելի քաշով։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, որը անձնական օգտագործման համար ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժիններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում տղան կտրել է մոր վիզը և գնացել ու նետվել Կիևյան կամրջից. երկուսն էլ մահացել են
Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ...
Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ Վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է․ կա 4 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ Վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է․ կա 4 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկան»»»
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Ամենաշատ