News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Պարզվել են 2024թ․ փետրվարի 2-ին Գորիս քաղաքում երեք անձի նկատմամբ կատարված հրազենով մահափորձի դեպքի էական հանգամանքներ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, Ոստիկանության Գորիսի բաժնում նշված օրը հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 12:10-ի սահմաններում Գորիս քաղաքի սրտաբանական հիվանդանոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո մեկ անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի առիթվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կտարված  դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 5 պարկուճ, որից 2-ը մարտական փամփուշտի, 3-ը`  գազային ատրճանակի:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գորիսի 40-ամյա բնակչի նկատմամբ առերևույթ սպանության փորձ է կատարել վերջինիս համաքաղաքացին, ով նույն միջադեպի ժամանակ կրակոցներ է արձակել նաև 40-ամյա տղամարդու երկու եղբայրների ուղղությամբ։

Մասնավորապես պարզվել է, որ 38-ամյա տղամարդը, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի ինքնաձիգ, ապօրինի կերպով պատրաստված «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող առնվազն 35՝  5,45մմ  և 9մմ տրամաչափի փամփուշտներ:

Դրանք, 2024թ. փետրվարի 2-ին իր ավտոմեքենայով ապօրինի կերպով փոխադրել է Գորիս քաղաքի Երևանյան խճուղի-Խաղաղության փողոցների հատման խաչմերուկ, որտեղ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով,  ժամը 12:30-ի սահմաններում իր ավտոմեքենայով փակել է 40-ամյա տղամարդու եղբոր վարած ՈւԱԶ մակնիշի մեքենայի ընթացքը և իրական վտանգ ստեղծելով ինչպես ՈւԱԶ-ի, այնպես էլ դրա հետևից ընթացող ՎԱԶ 21074 մակնիշի մեքենայի ուղևորների կյանքի ու առողջության համար, հատկապես ՈւԱԶ-ի վարորդին կյանքից զրկելու դիտավորությամբ, առնվազն 4 դիմահար կրակոց է արձակել նրա վարած մեքենայի ուղղությամբ`վնասելով այն:

Շարունակելով հանցավոր արարքները՝ տղամարդը մի քանի կրակոց էլ արձակել է ՈւԱԶ-ի վարորդի՝  արդեն մեքենաներից դուրս եկած եղբայրների ուղղությամբ, ինչի արդյունքում նրանցից մեկին պատճառվել է ձախ ազդրի հրազենային վնասվածք։

Մակարով տեսակի ատրճանակի փամփուշտները սպառվելուց հետո, 38-ամյա տղամարդը  հանցագործությունն ավարտին հասցնելու դիտավորությամբ, մեքենայի սրահից վերցրել է այնտեղ ապօրինի պահած «AK-74» տեսակի ինքնաձիգը։ Սակայն չի հասցրել դրանով կրակոցներ արձակել, քանի որ ՎԱԶ 21074-ի ուղևորները նրա ձեռքից այն խլել են, ինչից հետո վերջինս, դեպքի վայրում թողնելով մեքենան, դիմել է փախուստի։

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և  44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով`  3 դրվագ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։ Որոշում է կայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին։ Եվ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական ու վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ բոլոր միջոցառումները տղամարդուն հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ անվտանգության ուժերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին. Տաջիկստանի ԱԳՆ
Ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները, մեղավորները և նրանց հանցակիցները պետք է պատժվեն...
Թույլ տված խախտումների համար 2 քննիչ աշխատանքից ազատվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակում է համապատասխան...
Արագածոտնի մարզում բախվել են «Chrysler»-ն ու «Nissan»-ը. կա 5 վիրավոր
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ…
«Մորս է նեղացրել». դանակահարություն՝ Արթիկում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ, որից մեկը՝ արյունոտ
Ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում...
Երրորդ մեղադրանքով ևս Նարեկ Մանթաշյանն արդարացվեց. Հաշիվը՝ Նարեկ Մանթաշյան 3:0 իշխանություններ. Կոչուբաեւ
Այս փոսթը հատուկ նրանց համար է, ով ասում է մեկա անիմաստա, ինչ ուզում անում են...
Մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել, փորձել է կտրել կոկորդը. դեպքը եղել է ավտոտնակում
Ալավերդու բնակիչը կալանավորվել է՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով...
Ամենաշատ