News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում այսօր՝ փետրվարի 29-ին, Երեւանի քաղաքապետարանի կողմից տեղի ունեցող ապօրինի շինությունների ապամոնտաժմանը ներկա են նաեւ ավագանու անդամներ, որոնք բողոքում են կայացված որոշման դեմ։

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ ապամոնտաժման աշխատանքներից։

Նրա խոսքով՝ ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ  հեռացրել են ցուցարարներին եւ տեխնիկայի միջոցով սկսել են ապամոնտաժման աշխատանքները․

«Նրանք կոչում են այս ամենը տարածքի կանաչապատում: Տվեցին, ջարդեցին մարդկանց  տնկած  ծառերը: Հրեշավոր վարքագիծ են դրսեւորում»,- ասաց նա:

Ցուցարարները եւ Իզաբելլա Աբգարյանը ոստիկաներից պահանջել են, որպեսզի ցույց տան քաղաքապետարանի  այն որոշումը, որով թույլատրվում է կատարել այդ գործողությունը:  Աբգարյանի խոսքով՝ իրենք պարզել են, որ որոշումը ընդունվել է այսօր, իսկ քաղաքացիները, սակայն, տեղյակ չեն եղել որոշման մասին։

«Որոշումն արագ կայացվել է, ու դա տվել են ոստիկանների ձեռքը։ Նրանք էլ եկել, մարդկանց հրելով, հանում են այստեղից: Սա բարբարոսություն է, սա մարդու իրավունքների խախտում է, եւ այն ինչ արվում է ոչ մի առնչություն չունի կանաչապատման հետ, որովհետեւ հենց այս պահին իմ աչքի առաջ իսկապես ջարդում են կանաչապատ տարածքը»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ այսօր՝ վաղ առավոտից, մեծ թվով ոստիկանների ներկայությամբ քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են ապամոնտաժել Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջեւ ընկած ինքնակամ կառուցված բնակելի տները։ Այդ տների բնակիչները պատմել են լրագրողներին, որ որոշմանը տեղյակ չեն եղել, եւ չեն էլ ծանուցվել ապամոնտաժման մասին, իրենց միայն 2 օր ժամանակ են տվել՝ տները լքելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ