News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այս աշխատաժողովը լավ հնարավորություն պետք է ստեղծի Հայաստանում գնահատելու եւ վերագնահատելու լիթիումի պաշարների օգտագործումն ու հաշվարկումը, ինչու ոչ, նաեւ դեպի տնտեսություն ճանապարհ դնելու տեսակետից: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները» աշխատաժողովի ժամանակ նշեց ՀԱՊՀ ռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Գոռ Վարդանյանը:

«Մենք որպես տեխնոլոգիական համալսարան,  ունենք շատ առաջնահերթություն վերականգնվող էներգիայի, բնապահպանության խնդիրների, կանաչ տնտեսության շրջանակներում իրականացնել քայլեր, որոնց արդյունքը առաջին հերթին ապահովում ենք հենց համալսարանում՝ ստեղծելով վերականգնվող էներգիայի աղբյուրներ, արեւային էներգետիկ կայանների կառուցումից մինչեւ ջրածնային  էներգետիկայի թեմայով հետազոտական աշխատանքեր: Այն լաբորատոր ենթակառուցվածքները, որ կան մեր համալսարանում,  նպատակ են հետապնդում ստեղծել այս ուղղություններով նոր հնարավորություն ոչ միայն համալսարանի համար, այլեւ ոլորտը ներկայացնող մասնագիտական համայնքի համար: Պոլիտեխնիկը բաց է ցանկացած տեսակի մասնագիտական երկխոսությունների համար:

Այս աշխատաժողովը պետք է նոր մասնագիտական հետաքրքրություններ առաջացնի, որի շրջանակներում կարող ենք թե տեղական, թե միջազգային հետազոտական աշխատանքներ իրականացնել, որոշ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով:

Մեր համալսարանի առաջնահերթությունն է տալ գիտական հիմնավորումներ թե բնապահպանական, թե կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերների տեսակետից»,-ասաց ռեկտորը:

Նա արդյունավետ աշխատաժողով մաղթեց ներկաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ