News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Veeam Software ՏՏ ընկերության հիմնադիրներ Անդրեյ Բարոնովը և Ռատմիր Տիմաշևը հրաժարվել են Ռուսաստանի քաղաքացիությունից, հայտնում է Forbes-ը՝ վկայակոչելով գործարար ընկերոջը։ Երկու ձեռնարկատերերն էլ, ըստ հրապարակման, երկար ժամանակ ապրում են արտասահմանում՝ Բարոնովը՝ Շվեյցարիայում, Տիմաշևը՝ ԱՄՆ-ում։ Ռուսական անձնագրից հրաժարվելուց հետո նրանք պահպանել են Կիպրոսի քաղաքացիությունը։

2017-ից 2021 թվականներին Բարոնովը և Տիմաշևը ներառվել են Forbes-ի վարկածով Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում։ 2020 թվականին ամսագիրը Բարոնովի կարողությունը գնահատել է 770 միլիոն դոլար, Ռատմիր Տիմաշևինը՝ 680 միլիոն դոլար։ Նրանց հարստության հիմքը Veeam Software-ի վաճառքից ստացված հասույթն է ամերիկյան Insight Partners վենչուրային հիմնադրամին հինգ միլիարդ դոլարով։

Forbes-ը գրում է, որ 10 ամիս առաջ Բարոնովը LinkedIn սոցցանցում գրառում էր հրապարակել այն մասին, որ փաստաթղթեր է ներկայացրել Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Բարոնովի ծանոթներից մեկը հաստատել է, որ գործարարը նախաձեռնել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելը 2023 թվականի ապրիլին, այդ հարցը լուծվել է նույն թվականի դեկտեմբերին։ Ինքը՝ Բարոնովը, դա չի մեկնաբանել։

LinkedIn-ում կատարած գրառման մեջ Բարոնովը գրել է, որ «խորապես ցնցված է» Ռուսաստանի ներխուժումից Ուկրաինա։

Ռատմիր Տիմաշևը Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվել է 2024 թվականի հունվարին։ Նա հաստատել է այս տեղեկությունը հրապարակմանը։

Ինչպես նշում է Forbes-ը, գործարարները քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգն անցել են Կիպրոսում ՌԴ դեսպանատանը։ Բարոնովը և Տիմաշևը դարձան ութերորդ և իններորդ ձեռներեցները Forbes-ի ցուցակի նախկին և ներկա անդամների շարքում, ովքեր ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո հրաժարվել են Ռուսաստանի քաղաքացիությունից։

Պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվել են՝ Ռուբեն Վարդանյանը (Тройка Диалог), Թիմուր Տուրլովը (Freedom), Յուրի Միլները (DST Global), Նիկոլայ Ստորոնսկին (Revolut), Իգոր Մակարովը (Итера ընկերության նախկին սեփականատեր), Օլեգ Տինկով (Tinkoff Group-ի հիմնադիր), Վասիլի Անիսիմով (Ալիշեր Ուսմանովի նախկին բիզնես գործընկեր):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ