News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Այսօրվա աշխատաժողովի գլխավոր թեման ոչ միայն լիթիումն է, այլեւ ընդհանրապես ոլորտի զարգացումն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները» աշխատաժողովի ժամանակ նշեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը:

«Այս նախաձեռնությունը ծնվեց այն ժամանակ, երբ մենք գործընկերների հետ քննարկում էինք, թե ինչ ուղղություններով ինչ ներուժ ունի այս ոլորտը , որ նպաստի Հայաստանի տնտեսական աճին, ՀՀ ամրապնդմնն ու հզորացմանը: Այդ առումով, պետք է նայենք, թե ինչ է կատարվում աշխարհում: Այսօր այն ներուժը, որով մենք կարող ենք աշխարհում մեր տեղը գրավել, մենք տեսնում ենք կլիմայի փոփոխության խնդրի հետ կապված: Կլիմայի փոփոխությունը երեւի թե ամենակարեւոր խնդիրն է, որ քննարկվում է բոլոր համաժողովներում, բոլոր երկրների կողմից, վերաբերվում է բոլորին:

Քանի որ մեր միությունը բիզնեսը ներկայացնող կազմակերպությունների միություն է, մենք բիզնես տեսակետից տեսնում ենք, որ այդտեղ մեծ ներուժ կա եւ այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի»,-ասաց նա:

Վարդան Ջհանյանի խոսքով, լիթիումի հիմնական պահանջարկն առաջանում է էներգետիկայի ոլորտում եւ դրա պահանջարկի աճը հիմնականում կապված է էլեկտրական ավտոմեքենաների պահանջարկի աճի հետ:

«Մինչեւ 2040 թվականը կրիտիկական մետաղների պահանջարկն անշեղորեն աճելու է, իսկ ամենաշատը աճելու է լիթիումի պահանջարկը: Առկա լիթիումը չի բավարարելու եղած պահանջարկը բավարարելու համար: Մոտավորապես 2025 թվականից առաջանալու է բաց լիթիումի առաջարկի եւ պահանջարկի միջեւ, եւ դա խորանալու է: Հայաստանը պետք է իր տեղը գրավել այդ բացի մեջ եւ այդ առումով մեծ ներուժ ենք տեսնում: Հայաստանը եւ ունենալով մասնագիտական ներուժ, եւ լինելով հանքարդյունաբերական երկիր, եւ հաշվի առնելով, որ տարիների ընթացքում լիթիումը այստեղ չի համարվել կարեւոր մետաղ, այսինքն բաց կա լիթիումի հետախուզման ասպարեզում»,- ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները  պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
Մնացած բոլոր դեպքերում տրամադրվում է CoSign (ՀԾՀ-ով) տեսակի էլեկտրոնային ստորագրություն...
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 12-ին, կազմել է...
Պապոյանը և Կարոլին Գեգինատը քննարկել են ՀԲ աջակցությամբ նախատեսվող «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» ծրագիրը
Ծրագրի բաղադրիչներն են՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ և կանաչ տնտեսության աջակցություն, գյուղացիական տնտեսությունների մակարդակով...
Նոր սկսվող շինօբյեկտներում բոլոր խնդիրները հաշվի կառնվեն, չենք ունենա այն, ինչը եղել է նախկինում. Վարդանյանը՝ Փաշինյանին
Մեզ թվում է, թե մենք ոնց հասկանում ենք կամ ոնց ուզում ենք հասկանալ, դա հենց դա է նշանակում: Բայց միշտ չէ, որ այդպես է…
Գևորգ Պապոյանը ծանոթացել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարանի աշխատանքին
Շրջայցի ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությունը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Ընկերության տնօրենին ներկայացվել են...
Այսուհետ մաքսային հսկողության գոտիներում անձինք եւ մեքենաները կարող են մուտք գործել միայն մաքսավորի թույլտվությամբ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում սահմանեց մաքսային…
Ամենաշատ