News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարության կողմից առաջադրած Գարեգին Բաղրամյանն այսօր` փետրվարի 29-ին, ԱԺ իշխող խմբակցության կողմից ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։ 

ԱԺ հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ-ում հայտնեց, որ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկ չի եղել և բոլորն էլ կողմ են քվեարկել։ 

Հիշեցնենք, որ նա մինչ այժմ ևս զբաղեցնում էր այդ պաշտոնը։ Ժամկետը լրանալու կապակցությամբ  կառավարությունը կրկին առաջադրել էր նրա թեկնածությունը։

Կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։  Նա նույնպես  67 պատգամավորի կողմ քվեարկությամբ ընտրվեց այդ պաշտոնում։ 

Նա նույնպես մինչ այս զբաղեցնում էր այդ պաշտոնը, լրացել էր պաշտոնավարման ժամկետը։

Հիշեցնենք, որ 2016-2018 թթ. Գեղամ Գևորգյանը ղեկավարել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, եղել է ՀԲ-ի առևտրի խթանման և ենթակառուցվածքի ծրագրի գրասենյակի ղեկավարը: 2018-ին նշանակվել է Գյուղատնտեսության նախարար, 2019-ին՝ ՄՊՀ նախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ