News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը


Չեմ բացառում, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ է եղել այդ  պայմանավորվածությունը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով 2020 թվականի 44-օրյ պատերամին:

«Ու այդ ամբողջի մեջ ներս մտավ հայ ժողովուրդը, որը 2021-ին ընտրեց այն իշխանությանը , որը պետք է հեռանար, որպեսզի գար մի նոր իշխանություն եւ մենք անդամագրվեինք միութենական պետությանը:

Դուք չեք պատկերացնի, թե 2021 թվականին ինչ արեց հայ ժողովուրդը՝ աշխարահաղաքական հարց է լուծել իր ընտրությամբ՝ միգուցե չգիտակցելով կամ ինչ-որ տեղ գիտակցելով, նա աշխարհաքաղաքական մեծ պլան է տապալել»,- ասաց նա։

Հարցին՝ ո՞րն էր նպատակը՝ արձագանքեց. «Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ: Սա է մեծ պլանը»:

Ալեն ՍԻմոնյանը նշեց, Հայաստանին նման առաջարկ պաշտոնապես չի եղել. «Չէ, այդպես չեն անում, այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ նոր եկած իշխանությունն ասի՝ դե նախկինները՝ այսինքն մենք ենք մեղավոր ու այլևս անվտանգային որևէ լուծում չկա, քան դառնալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս: Դա ակնհայտ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ