News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Լիթիումի արտադրությունը 2010 թվականից քառապատկվել է. կանխատեսվում է, որ լիթիումի պահանջարկն առաջիկա 5 տարում կավելանա 60 տոկոսով եւ կանցնի 160 հազար տոննայից: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները» աշխատաժողովի ժամանակ նշեց Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ այդ 160 հազար տոննայի 25 տոկոսը (40 հազար տոննա) կպահանջվի միայն էլեկտրական մեքենաների մարտկոցներ ստեղծելու համար. «2050 թվականին լիթիումի ամբողջական պահանջը կհասնի մինչեւ 5 մլն տոննայի: Նման թռիչքաձեւ աճը պայմանավորված կլինի էլեկտրամոբիլների կանխատեսվող կտրուկ աճով:

Պահանջարկին զուգընթաց աճում են նաեւ գները. Եթե 2021 թվականի դրությամբ մեկ տոննա մարտկոցային որակի լիթիումի կարբոնատը արժեցել է 5200 դոլար, 2022-ին  հասել է մինչեւ 70 հազար դոլարի, հետո նվազում է տեղի ունեցել եւ հիմա մոտավորապես 20 հազար դոլար է: Սակայն լիթիումի պահանջարկի աճից կարելի է կանխատեսել, որ մոտ ապագայում նրա գինը նորից կարող է աճել»,-ասաց նա:

Արմեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ ընդհանրապես կրիտիկական մետաղների պաշարների եւ դրանց օգտագործման ծավալների անհամապատասխանությունը այսօր աշխարհում զգալի անհանգստություն է առաջացնում նույնիսկ պետական մակարդակներում. «Համաշխարհային հանրությունն այս մետաղների պահանջարկը բավարարելու համար փորձում է գտնել դրանց նոր աղբյուրներ:

Հաշվի առնելով Հայաստանի հանքային ջրերում լիթիումի պաշարների որոշակի պաշարների մասին հասանելի տեղեկատվությունը, դրանց ճշգրտման, նոր ուսումնասիրությունների անցկացման անհրաժեշտությունը, ողջունում եմ այս աշխատաժողովը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները  պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
Մնացած բոլոր դեպքերում տրամադրվում է CoSign (ՀԾՀ-ով) տեսակի էլեկտրոնային ստորագրություն...
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 12-ին, կազմել է...
Պապոյանը և Կարոլին Գեգինատը քննարկել են ՀԲ աջակցությամբ նախատեսվող «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» ծրագիրը
Ծրագրի բաղադրիչներն են՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ և կանաչ տնտեսության աջակցություն, գյուղացիական տնտեսությունների մակարդակով...
Նոր սկսվող շինօբյեկտներում բոլոր խնդիրները հաշվի կառնվեն, չենք ունենա այն, ինչը եղել է նախկինում. Վարդանյանը՝ Փաշինյանին
Մեզ թվում է, թե մենք ոնց հասկանում ենք կամ ոնց ուզում ենք հասկանալ, դա հենց դա է նշանակում: Բայց միշտ չէ, որ այդպես է…
Գևորգ Պապոյանը ծանոթացել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարանի աշխատանքին
Շրջայցի ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությունը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Ընկերության տնօրենին ներկայացվել են...
Այսուհետ մաքսային հսկողության գոտիներում անձինք եւ մեքենաները կարող են մուտք գործել միայն մաքսավորի թույլտվությամբ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում սահմանեց մաքսային…
Ամենաշատ