News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Փետրվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ–ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նորանշանակ ժամանակավոր հավատարմատարին, հաջողություններ մաղթեց Հայաստանում իր առաքելության արդյունավորման մեջ։

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների միջև պատմական կապերին՝ մասնավորապես ընդգծելով, որ Ամստերդամը եղել է հայ գրատպության նշանավոր կենտրոններից մեկը։

Խոսելով Նիդերլանդների հայկական համայնքի գործունեության, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորության եկեղեցիների հետ առկա գործակցության մասին՝ Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ նկատեց, որ տեղի հայ համայնքն ակտիվորեն ներգրավված է երկրի զարգացման գործընթացին։

Հայոց Հովվապետը, անդրադառնալով նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, բռնի տեղահանված արցախահայերի ծանր կացությանը, իր երախտագիտությունը  հայտնեց Նիդերլանդների Թագավորությանն այս դժվարին օրերին Հայաստանին և արցախահայությանը ցուցաբերած զորակցության համար։

Պարոն Յապ Ֆրեդերիքսը հավաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ Նիդերլանդների իշխանությունները կշարունակեն իրենց աջակցությունը ցուցաբերել հայրենազրկված արցախահայությանը, ինչպես նաև ջանքեր կներդնեն Հայաստանի անվտանգային և հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրների դիմագրավման գործում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ