News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել գործողության ծածկանունը, որը կիրականացվի Մեծ Բրիտանիայում թագավոր Չարլզ III-ի մահվան դեպքում: Այդ մասին հայտնում է «Daily Express»-ը:

«Independent»-ը վստահեցնում է, որ երկրի իշխանությունները սկսել են պատրաստվել այդ ծրագրի իրականացմանը դեռևս 2022 թվականի սեպտեմբերին՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահվանից հետո:

Չարլզ III-ի մահվան դեպքում այդ մասին առաջինը կիմանան Մեծ Բրիտանիայի վարչապետը և կառավարության մի քանի անդամներ: Հետո տեղի ունեցածի մասին կհայտնեն BBC հեռուստառադիոընկերության եթերում, ապա լուրը կտարածեն նաև այլ լրատվամիջոցներ:

Գահն անմիջապես կանցնի Չարլզ III-ի ավագ որդուն՝ արքայազն Ուիլյամին։ Սպասվում է, որ նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, կստանա «թագուհի կոնսորտ»-ի կոչումը։

Չարլզ III-ի մահվան մասին հայտարարությունից հետո արքայազն Ուիլյամը ժողովրդին կդիմի որպես նոր միապետ, և երկրում սուգ կհայտարարվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ