News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր կալվածքում ծրագրում է հանդիպել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, գրում է «The New York Times»-ը։

Ինչպես հայտնում է «Bloomberg»-ի աղբյուրը, հանդիպումը կկայանա մարտի 8-ին:

Բանակցությունների օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Սա ցույց է տալիս, որ Թրամփի ազդեցությունն ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա նախընտրական քարոզարշավի ընթացքում աճում է, գրում է «Bloomberg»-ը։

Նախորդ շաբաթ նրա օգնականները բանակցություններ են վարել Արգենտինայի նախագահ Խավյեր Միլեյի հետ հանդիպում կազմակերպելու շուրջ, գրում է գործակալությունը: Թրամփը նաև դրդել է հանրապետականներին չեղարկել սահմանների անվտանգության և ներգաղթի վերաբերյալ երկկուսակցական համաձայնագիրը, որը թույլ է տվել ԱՄՆ-ին 60 միլիարդ դոլարի օգնության փաթեթ ուղարկել Ուկրաինային:

Թրամփը ոչ մեկ անգամ է հայտարարել այն մասին, որ Սպիտակ տուն վերադառնալու դեպքում Ուկրաինայի հարցով կհասնի խաղաղ լուծման, սակայն նման փաստաթղթի պայմանների կամ այդ ուղղությամբ հնարավոր քայլերի մասին մանրամասներ չի ներկայացրել: Փետրվարին Օրբանը պաշտպանել էր Թրամփի թեկնածությունը աշնանը կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ