News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Բրիտանական «Anderson & Garland» աճուրդի տունը վաճառքից հանել է 19-րդ դարում ռազմարշավի ժամանակ գողացված եթովպիական վահանն այդ երկրի իշխանությունների բողոքից հետո։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

19-րդ դարով թվագրվող վահանի վրա առկա է «Մագդալա, ապրիլի 13, 1868 թ.» գրությունը։ Այս ամսաթիվը համապատասխանում է կայսր Թեոդրոս II-ի օրոք մղված Մագդալայի ճակատամարտի օրվա հետ․ այդ ժամանակ բերդը պաշարված է եղել 13 հազար բրիտանացի զինվորների կողմից՝ լորդ Նապիերի գլխավորությամբ։ Ռազմարշավն ավարտվել էր բրիտանացիների հաղթանակով․ կայսրն ինքնասպան էր եղել, գտածոներն էլ գողացվել ու տարվել էին Բրիտանիա։

Եթովպիայի կառավարությունը երկար ժամանակ պահանջում էր վերադարձնել վահանն ու բողոք արտահայտում դրա վաճառքի դեմ, իսկ հինգշաբթի հրապարակած հայտարարությամբ ողջունել է աճուրդի տան և ներկայիս սեփականատիրոջ՝ վահանն աճուրդից հանելու որոշումը։

2023 թվականի սեպտեմբերին հավաքածուից մի քանի իրեր արդեն վերադարձվել էին Եթովպիա, այդ թվում՝ կայսր Թեվոդրոս II-ի որդու՝ արքայազն Ալեմայեհուի մազերի մի փունջ, ով մահացել է 18 տարեկանում Բրիտանիայում և թաղվել Վինձորի ամրոցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ