News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիգերիայի իշխանությունները ձերբակալել են «Binance» կրիպտոարժույթի բորսայի երկու աշխատակցի՝ Կենտրոնական բանկի ղեկավար Օլայեմի Կարդոսոյի այն հայտարարությունից օրեր անց, ըստ որի՝ երկիրը կորցնում է հարկերը չգրանցված կրիպտոարժույթների փոխանակման պատճառով: Այդ մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը:

Նիգերիա ժամանելուն պես ազգային անվտանգության ուժերի ներկայացուցիչները բիրժայի աշխատակիցներին բերման են ենթարկել այն հիմնավորմամբ, որ Binance-ը երկրում անօրինական գործունեություն է ծավալում: Նրանց կարող է մեղադրանք առաջադրվել արժույթի մանիպուլյացիայի, հարկերից խուսափելու և անօրինական գործարքների համար, նշում է գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ