News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Բեռլինում այսօր մեկնարկել է հասարակական տրանսպորտի աշխատակիցների՝ «Verdi» արհմիության կազմակերպած զանգվածային գործադուլը․ կաթվածահար է եղել մետրոպոլիտենի, ավտոբուսների և տրամվայների աշխատանքը, հայտնում է «ARD» հեռուստաալիքը:

Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով առավոտյան 3:00-ին և կշարունակվի 35 ժամ՝ մինչ մարտի 1-ը՝ ժամը 14:00-ն: Այս գործադուլը քաղաքում հանգեցրել է տրանսպորտային լուրջ խնդիրների:

Երկարատև գործադուլ է ընթանում նաև հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգում։ Այդտեղ դադարեցված է մետրոյի և տրամվայի աշխատանքը: Արհմիության հիմնական պահանջներն են՝ աշխատանքային շաբաթի կրճատում, հերթափոխերի միջև հանգստի ժամանակի ավելացում,  գիշերային հերթափոխով աշխատողների համար լրացուցիչ հանգստյան օրերի տրամադրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ