News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանը շարունակի ՀԱՊԿ-ի գծով առճակատումը Ռուսաստանի հետ, Ռուսաստանն այդ առճակատումը կտեղափոխի տնտեսական դաշտ, որպեսզի այնտեղ Հայաստանին պատժի: Գազը կթանկացնի, ատոմակայանի վառելիքը չի տա, ու ամեն ինչ կկանգնի:  Որովհետև ի՞նչ իմաստ ունի սնել մի երկիր, որը ամենահակառուսականն է աշխարհում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց  ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ակտիվությունը պայմանավորված է հակառուսականության հետ: Նա նշեց նաև, որ Հայաստանը դաշնակցական պայմանագիր ունի Ռուսաստանի, այլ ոչ թե Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի հետ: Եվ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի:

«Գնացել ես Ֆրանիսայից մի երկու հատ մեքենա ես բերել, լավ ես արել, պարտադիր պիտի հելնե՞ս, Պուտինին քրֆե՞ս: Էս ո՞ւմ պատվերն ես  կատարում, արևմուտքի թե՞ թուրքերի: Երբ թուրքերը համոզվեն, որ Ռուսաստանը թքած ունի Հայաստանի վրա, այդ ժամանակ կհարձակվեն: Նիկոլ Փաշինյանը դրան է տանում ամեն ինչ: Դե գնա ռուսներին բացատրի, որ Նիկոլն ա այդպիսին, ես այդպիսին չեմ: Փաշինյանն ասում ա՝ Թուրքիան, Ադրբեջանը որպես թշնամի քիչ են, թող մի հատ էլ Ռուսաստանը մեզ թշնամի լինի: Նիկոլը զրկում է մեզ գոյության շանսից»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

 Նա դիմեց հանրահավաքին մասնակցող արցախցիներին, ասելով, որ եթե չեն ցանկանում, որ մյուս հավաքներին արդեն սյունեցիներն էլ այստեղ լինեն, պիտի հասկանան, որ քիչ ժամանակ ունեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հասցրել է չվերադարձի կետի, որին կարող է միայն պատերազմը հաջորդել:

«Որևէ հարցի կպնում ես, առնչվում ես այն խնդրի հետ, որ Փաշինյանը չպիտի լինի: Փաշինյանի չլինելու երկու ձև կա՝ առաջինը, որ մենք իրեն հեռացնում ենք, մյուսն էլ, որ ուրիշ երկիր գտնենք, ասենք՝ գնա՛, վարչապետ աշխատի, վերջապես Հայաստանը հանգիստ թո՛ղ»,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ