News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանություններն ահռելի արագությամբ ընդլայնում են իրենց ներկայությունը տիեզերքում՝ 2018 թվականից ի վեր ավելի քան եռապատկելով ուղեծրում գտնվող հետախուզական արբանյակների թիվը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ տիեզերական հրամանատարության ղեկավար, գեներալ Սթիվեն Ուայթինգը։

«2024 թվականի հունվարի դրությամբ Չինաստանի հետախուզական արբանյակների թօվը հասցրել է 359-ի՝ 2018 թվականից ի վեր եռապատկելով իր ներկայությունն ուղեծրում: Չինաստանը նաև զգալիորեն մեծացրել է ԱՄՆ-ի և դաշնակից ուժերին ինչպես երկրում, այնպես էլ ուղեծրում դիտարկելու, հետևելու և թիրախավորելու իր կարողությունը: Կարճ ասած՝ Չինաստանը տիեզերքում զարգանում է ահռելի արագությամբ»,- ընդգծել է գեներալը ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ։

Նրա կարծիքով՝ Չինաստանն ԱՄՆ ազգային անվտանգության ամենամեծ և ամենակարևոր մարտահրավերն է։

«Պեկինը հստակ հասկացրել է, որ նպատակ ունի դառնալ գերիշխող ուժ Արևելյան Ասիայում և մեծ տերություն համաշխարհային ասպարեզում՝ ունենալով նաև համաշխարհային կարգի ռազմական ուժ, որն ի վիճակի է ապահովել իր ինքնիշխան շահերը։ Մինչեւ 2045 թվականը Չինաստանը նպատակ ունի հավասարվել կամ գերազանցել ԱՄՆ-ին»,- հավելել է ամերիկյան հրամանատարության ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ