News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քենսինգթոնյան պալատը պաշտոնական հայտարարություն է տարածել Քեյթ Միդլթոնի հիվանդության վերաբերյալ աղմկահարույց «դավադրության տեսությունների» մասին։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։

«Հունվարին Քենսինգթոնյան պալատն արդեն հայտարարել էր արքայադստեր ապաքինման ժամկետների մասին, և ապագայում մենք կարևոր նորություններ կհաղորդեն այս առնչությամբ։ Բոլոր ժամկետները մնում են ուժի մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Արդեն մի քանի շաբաթ սոցիալական ցանցերում քննարկվում է արքայադստեր առողջական վիճակը, և մի շարք վարկածներ են շրջանառվում՝ պլաստիկ վիրահատություն տանելուց մինչև Չարլզ III-ին երիկամի նվիրաբերելը։

Հունվարի 16-ին Քեյթ Միդլթոնը հոսպիտալացվել էր Լոնդոնի կլինիկաներից մեկում։ Նույն օրը նա վիրահատվել էր։ Ըստ թագավորական ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչների՝ վիրահատությունը ծրագրված է եղել։

Քեյթ Միդլթոնի ապաքինումը կարող է տեւել մի քանի ամիս, սակայն արքայադուստրը նախատեսում է վերադառնալ իր պարտականություններին մինչև Սուրբ Զատիկը, որը նշվելու է մարտի 31-ին։

«Նա լուրջ վիրահատություն է տարել և փորձում է հետևել բժշկի ցուցումներին, որպեսզի ապաքինվի»,- հայտնել է իրավիճակին լավատեղյակ աղբյուրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ