News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Փետրվարի 29-ին Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ կդադարեցնի աջակցությունը երկրում Ռուս ուղղափառ եկեղեցուն այն բանից հետո, երբ հետախուզությունը զգուշացրել է, որ Մոսկվան օգտագործում է եկեղեցին լրտեսության համար: Այս մասին հայտնում է Կրոնական կազմակերպություններին տրվող դրամաշնորհների շվեդական գործակալությունը։

Ինչպես պարզաբանել է գործակալությունը, Շվեդիայի անվտանգության ծառայությունը կարծում է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին ռուսական պետության կողմից օգտագործվում է որպես հետախուզական տվյալների հավաքագրման հարթակ և անվտանգությանը սպառնացող այլ գործողությունների համար։

«Շվեդիայի անվտանգության ծառայության նախազգուշացումները ցույց են տալիս, որ կրոնական համայնքի ներկայացուցիչները կապի մեջ են եղել այն մարդկանց հետ, որոնք աշխատում են Ռուսաստանի անվտանգության և հետախուզական ծառայությունների համար», - նշել է գործակալությունը:

Այն հավելել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին զգալի ֆինանսավորում է ստացել ռուսական պետությունից, և նրա ներկայացուցիչների գործողությունները կարող են աջակցություն համարվել Ուկրաինա ռուսական ներխուժմանը։ Բացի այդ, եկեղեցին նաեւ չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ