News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը Պուտինի հայտարարություններն անվանել է անպատասխանատու և նշել, որ նշաններ չկան, որ Ռուսաստանը իրականում պատրաստվում է միջուկային զենք կիրառել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Սա առաջին անգամը չէ, որ մենք տեսնում ենք Վլադիմիր Պուտինի անպատասխանատու հռետորաբանությունը։ Միջուկային զենք ունեցող պետության ղեկավարը չի կարող այսպես խոսել»,- ասել է Միլլերը ճեպազրույցում։ «Նախկինում մենք ուղղակիորեն շփվել ենք Ռուսաստանի հետ միջուկային զենքի կիրառման հետևանքների մասին»:

Պուտինը հինգշաբթի Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում նախազգուշացրել է Արևմուտքին «ողբերգական հետևանքների» մասին ցանկացած երկրի համար, որը զորքեր է ուղարկում Ուկրաինա՝ պաշտպանելու ռուսական ներխուժումից:

«Այն ամենը, ինչով հանդես է գալիս Արևմուտքը, միջուկային զենքի կիրառմամբ հակամարտության իրական վտանգ է ստեղծում, ինչը նշանակում է քաղաքակրթության ոչնչացում»,- ասել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ