News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերից մեկի ղեկավարի և վերջինիս կնոջ հոր նկատմամբ՝  համայնքային սեփականություն հանդիսացող կենցաղի տան շենքը վատնման եղանակով հափշտակելու, իսկ հետագայում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փողերի լվացմանն օժանդակելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև բնակավայրի ղեկավարի կնոջ նկատմամբ:

Դատախազը 2024 թվականի մարտի 1-ին հաստատել է համայնքի ղեկավարի, վերջինիս կնոջ և աներոջ վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Հիշեցնենք, որ քաղաքացին, 2005 թվականից մինչ օրս զբաղեցնելով Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերից մեկի ղեկավարի պաշտոնը, 2012 թվականին, շուկայականից էականորեն ցածր գնով, համայնքի հաշվեկշռում գտնվող կենցաղի տան շենքը վաճառել է իր աներոջը: Վերջինս տարիներ անց, ձևական առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով, գույքը վաճառել է իր դստերը՝ բնակավայրի ղեկավարի կնոջը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ անվտանգության ուժերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին. Տաջիկստանի ԱԳՆ
Ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները, մեղավորները և նրանց հանցակիցները պետք է պատժվեն...
Թույլ տված խախտումների համար 2 քննիչ աշխատանքից ազատվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակում է համապատասխան...
Արագածոտնի մարզում բախվել են «Chrysler»-ն ու «Nissan»-ը. կա 5 վիրավոր
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ…
«Մորս է նեղացրել». դանակահարություն՝ Արթիկում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ, որից մեկը՝ արյունոտ
Ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում...
Երրորդ մեղադրանքով ևս Նարեկ Մանթաշյանն արդարացվեց. Հաշիվը՝ Նարեկ Մանթաշյան 3:0 իշխանություններ. Կոչուբաեւ
Այս փոսթը հատուկ նրանց համար է, ով ասում է մեկա անիմաստա, ինչ ուզում անում են...
Մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել, փորձել է կտրել կոկորդը. դեպքը եղել է ավտոտնակում
Ալավերդու բնակիչը կալանավորվել է՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով...
Ամենաշատ