News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2024 թվականի սկզբից աճել է 11,084 միլիարդ դոլարով։ Այս մասին են վկայում Bloomberg Billionaires Index-ի տվյալները։

Այսպես, հունվարից Еврохим-ի և СУЭК-ի համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 3,86 միլիարդ դոլար, նրա կարողությունն աճել է մինչև 22,7 միլիարդ դոլար:

Северстал-ի հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովը հարստացել է 2,08 մլրդ դոլարով, նրա կարողությունն այժմ կազմում է 23 մլրդ դոլար։

НЛМК-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը վաստակել է 1,49 միլիարդ դոլար՝ իր կարողությունը հասցնելով 25,4 միլիարդ դոլարի։

Միաժամանակ ամենաշատ գումարը կորցրել է բնական գազ արտադրող Новатэк ընկերության բաժնետեր Գենադի Տիմչենկոն, որի կարողությունը նվազել է 1 միլիարդ դոլարով՝ հասնելով 13,2 միլիարդ դոլարի։

2012 թվականի մարտից Bloomberg-ը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որը ներառում է տվյալներ մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ