News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։

Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Նեչիրվան Բարզանին ընդգծել է, որ նմանօրինակ այցելությունները նպաստում են ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները դրականորեն նպաստում են ինչպես ժողովուրդների միմյանց ճանաչողությանը, այնպես էլ խթանում տնտեսական, մշակութային, տուրիստական, գործարար և այլ ոլորտներում առկա կապերի ամրապնդումն ու նոր շփումների ձևավորումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, թվային կառավարման, տուրիզմի, կրթության և գիտության ու այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացման վերաբերյալ հարցեր։

Երկուստեք ընդգծվել է տարբեր բնագավառներում առկա փոխգործակցային ներուժի ամբողջական իրականացման ուղղությամբ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում կարևորվել են ներդրումային ծրագրերի կյանքի կոչումը, ինչպես նաև ներդրումների համար նպաստավոր միջավայրի ձևավորման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ