News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Փետրվարի 29-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձանց միջև վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ 3 հոգի դանակահարվել է, հաղորդում է Shamshyan.com_ը:

Ոստիկանների և պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն է, որ կարճ ժամանակ անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է  ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:

էրեբունու ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ նրանք տեղափոխվել են Նուբարաշեն վարչական շրջանից: 

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորները գտնվում են հետազոտման մեջ և չեն կարող կատարվածի մասին բացատրություններ տալ:

Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերում, պարեկները պարզել են, որ վիրավորները Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ 21-ամյա Մանվել Հ.-ն է, 21-ամյա Սամվել Պ-ն է, և 24-ամյա Արթուր Գ-ն:

Նշված անձինք եղել են էրեբունի բժշկական կենտրոնում, իսկ այնուհետև նրանք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր:

Կայքի տեղեկություններով՝ երեկ ժամը 20:30-ի սահմաններում Նուբարաշեն 11 փողոցի վերջնամասում Սամվել Հ.-ն ավտոմեքենան կանգնեցնելու հարցի շուրջ վիճաբանել է Նուբարաշենի բնակիչ 17-ամյա Հայկ Փ.-ի հետ, որից հետո արդեն ժամը 21:00-ի սահմաններում վերջիններիս միջև վիճաբանությունը շարունակվել է արդեն Նուբարաշենի 9-րդ փողոցում գործող ավտոլվացման կետում, իսկ արդեն 22:00-ի սահմաններում Նուբարաշենի 6-րդ փողոցի 130 շենքի բակում Սամվել Հ.-ի հոր՝ Արման Հ.-ի հետ վիճաբանել են Մանվել Հ.-ն է, Սամվել Պ-ն է, և  Արթուր Գ-ն, որի ժամանակ Սամվել Հ.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել նշված անձանց:

Դեպքի փաստով նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դանիայի նախկին թագուհու ծննդյան տոնակատարությունները փոփոխվել են 400-ամյա հուշարձանի հրդեհի պատճառով
Սակայն պալատի դիմաց դեռևս պահակախմբի փոփոխություն է լինելու, որին դիտելու համար արդեն շատ մարդիկ են հավաքվել...
Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը եւ «Ford»-ը.  կա 3 վիրավոր
Ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին պահելու վայր՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով
Լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկություն առ այն, որ...
9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի  բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Խուզարկություններով այս պահին ձերբակալված անձ չունենք ․ ՔԿ խոսնակ
Այս պահին ձերբակալված անձ չունենք․․․
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել...
Ամենաշատ