News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը, համաձայն ՀԲԸՄ կանոնադրության տարիքային սահմանափակումների, 2024 թ.-ի աշնանը կթողնի ՀԲԸՄ նախագահի պաշտոնը 22 տարի պաշտոնավարելուց և  47 տարի որպես Կենտրոնական վարչության անդամ լինելուցհետո։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են միությունից։

Փետրվարի 24-ին ՀԲԸՄԿենտրոնական վարչությունը, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի հաստատմամբ, միաձայն առաջադրեց Սեմ Սիմոնյանի թեկնածությունը ՀԲԸՄ- իհաջորդ՝ ութերորդ նախագահի պաշտոնում:

Սիմոնյանը պաշտոնապես կընտրվի ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ, որը տեղի կունենա ՆյուՅորքում 2024 թվականի հոկտեմբերի 12-ին։ Սեդրակյանը կմիանա Հոգաբարձուների խորհրդին:

Սեմ Սիմոնյանը 2000-2019 թթ.-ին եղել է Կենտրոնական վարչության անդամ։ Ներկայումս ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամէ։ Կյանքի ընթացքում՝որպես գործարար, ճարտարագետ և բարերար իր բազմաթիվ նախաձեռնություններին և ձեռքբերումներին զուգընթաց՝ նա ակտիվ կերպով ներգրավված է եղել ՀԲԸՄ-ի գործունեության մեջ:

Սիմոնյանը և իր տիկինը՝ Սիլվան, Լիբանանում ՀԲԸՄդ պրոցների շրջանավարտներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ