News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձը մի շարք անձանց համար թոշակավորման փաստաթղթեր ձևակերպելու համար 2023 թվականի նոյեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանցից որպես կաշառք պահանջել և ստացել է տարբեր չափի գումարներ։

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ պարզվել է, որ Ս. Հ.-ն, զբաղեցնելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը, իրենց դիմած կնոջ կենսաթոշակի գործի կազմման համար նրա ամուսնուց պահանջել և իր աշխատասենյակում ստացել է ընդհանուր 400.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Ս. Հ.-ն մեկ այլ անձի կենսաթոշակի գործին վերաբերող համապատասխան փաստաթղթերը ձևակերպելու համար 2023 թվականի նոյեմբերին նրանից ստացել է 60.000 ՀՀ դրամ կաշառք:

Մեկ այլ դրվագով պարզվել է, որ Ս. Հ.-ն երկքաղաքացի անձի համար թոշակավորման փաստաթղթեր ձևակերպելու համար նրա ընկերոջից պահանջել է մեկ տարվա կենսաթոշակի չափով, ընդհանուր՝ 432.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ս. Հ.-ն, կաշառք ստանալու պատրվակով իր իշխանական լիազորություններն օգտագործելով, մեկ այլ թոշակառուի օգտին իբրև թե ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ կենսաթոշակի գործի կազմման, այդ գործում վերջինիս աշխատանքային ստաժի տևողության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներառելու համար պահանջել է մեկ տարվա կենսաթոշակի չափով գումար: Արդյունքում, պայմանավորվածության համաձայն, Ս. Հ.-ն նրանից ստացել է 300.000 ՀՀ դրամ:

Վերը նշված հանցավոր արարքների համար Ս. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի  1-ին մասով (3 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի մասի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:  Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ անվտանգության ուժերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին. Տաջիկստանի ԱԳՆ
Ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները, մեղավորները և նրանց հանցակիցները պետք է պատժվեն...
Թույլ տված խախտումների համար 2 քննիչ աշխատանքից ազատվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակում է համապատասխան...
Արագածոտնի մարզում բախվել են «Chrysler»-ն ու «Nissan»-ը. կա 5 վիրավոր
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ…
«Մորս է նեղացրել». դանակահարություն՝ Արթիկում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ, որից մեկը՝ արյունոտ
Ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում...
Երրորդ մեղադրանքով ևս Նարեկ Մանթաշյանն արդարացվեց. Հաշիվը՝ Նարեկ Մանթաշյան 3:0 իշխանություններ. Կոչուբաեւ
Այս փոսթը հատուկ նրանց համար է, ով ասում է մեկա անիմաստա, ինչ ուզում անում են...
Մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել, փորձել է կտրել կոկորդը. դեպքը եղել է ավտոտնակում
Ալավերդու բնակիչը կալանավորվել է՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով...
Ամենաշատ