News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբաթ Թալաբանիի հետ։

ՀՀ նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, թվային կառավարման, էներգետիկայի և մասնավորապես կանաչ էներգիայի շահագործման ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի իրականացմանն ուղղված հարցեր։

Փոխվարչապետ Թալաբանին շեշտել է նորարարական կրթության բնագավառում հայաստանյան հաջողությունների մասնավորապես «Արմաթ» և «Թումո» կենտրոնների օրինակով լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ քուրդիստանյան կողմի հետաքրքրվածությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ֆինանսական և բանկային համակարգերի ոլորտներում առկա իրադրությանն ու այս բնագավառներում հայաստանյան բարեփոխումներին ու փորձառության հնարավոր կիրառմանը։

Մտքեր են փոխանակվել առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացման, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերի հետագա խթանման վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ