News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Խաղաղությունը վերաբերում է Բաքվին ու Երեւանին, դա կապված չէ Փարիզի, Բրյուսելի կամ այլ վայրերի հետ. Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի երկու երկրների կողմից: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով  Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ:

Հաջիևի խոսքով, Ադրբեջանը ցանկանում է, որ հարավկովկասյան տարածաշրջանը դառնա փոխակերպման, խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջան։

Միաժամանակ նա հայտարարել է, որ «Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա»։ Ագրեսիան, որը հանգեցրեց էթնիկ զտումների և Լեռնային Ղարաբաղի լիակատար հայաթափման, Ադրբեջանի ներկայացուցիչը բացատրել է «ՄԱԿ-ի ինքնապաշտպանության իրավունքով»։

Ողջ հայ բնակչության արտաքսումից հետո ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ «Ադրբեջանի օրակարգը ներառում է «խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն»։

«2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը մշակել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքներ։ Կողմերի միջև դիվանագիտական ​​բանակցությունները շարունակվում են: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ղեկավարների հանդիպումն անցել է արդյունավետ և դրական մթնոլորտում»,- ասել է Հաջիևը՝ հավելելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանը պետք է լինի իրական սահման, ոչ թե առճակատման գիծ»։

Հիքմեթ Հաջիեւը նշել է, որ այս առումով ադրբեջանական կողմը բաց հարց ունի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ։ Նրա խոսքով, «այլևս չպետք է խրախուսվեն ռազմականացման ծրագրերը»։

«Ադրբեջանը կշարունակի հաղորդակցությունների կառուցումը Հարավային Կովկասում։ Այս գործընթացը սկսվել է ոչ թե ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, այլ շատ տարիներ առաջ։ Եվ Վրաստանի ու Թուրքիայի հետ միասին իրական երկաթուղային բաղադրիչ կառուցեցինք։ Մյուս կողմից, մենք կառուցել ենք նաև էներգետիկ բաղադրիչ, որն ընդգրկում է Հարավային Կովկասը, Թուրքիան, Սև ծովը և Կասպից ծովը»,- հավելել է Հիքմեթ Հաջիևը։

Նշենք, որ Հաջիևի խաղաղասիրական հայտարարություններին նախորդել էր Եվրախորհրդարանի բանաձևը, որը կոչ էր անում Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիային պետք է, որ թե՛ հայերը, թե՛ վրացիները սերտ կապեր ունենան իրենց հետ․ «Stratfor»-ի վերլուծաբան
Եթե ​​բախումները սահմանափակվեն փոքր տարածքներով, ապա Արևմուտքը կասի, որ սա հսկայական էսկալացիա չի համարվում...
Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը. վարչապետի աշխատակազմի պատասխանը
Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է Կիրանց, Ոսկեպար գյուղերին եւ նրանք գտնվում են...
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավ/էքսկլավների խնդրից...
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ․․․
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս․․․
Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին
Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու...
Ամենաշատ