News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել TikTok սոցիալական ցանցում դաշնային կառավարության համար հաշիվ ստեղծելու օգտին, հայտնում է Reuters-ը։ «Դաշնային կառավարությունը նույնպես քննարկում է այս թեման, և ես կարծում եմ, որ դա ճիշտ որոշում կլինի», - ասել է Շոլցը Դրեզդենում քաղաքացիական նախաձեռնությունների հետ հանդիպման ժամանակ:

Կանցլերի խոսքով՝ իրեն վաղուց են հարցրել, թե ինչու են TikTok-ում ակտիվ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության պոպուլիստները, իսկ սոցիալ-դեմոկրատները՝ ոչ։ Ինչպես նշեց կանցլերը, կառավարությունն ու նախարարությունները մի քանի ամիս է՝ քննարկում են, թե որ առցանց հարթակներում պետք է ներկայացված լինեն, որում՝ ոչ։

Միևնույն ժամանակ, Օլաֆ Շոլցը գերմանացիներին կոչ է արել ակտիվ սոցիալական կյանք վարել ոչ միայն առցանց, այլեւ սովորական առօրյա կյանքում իրականացնել «իրականության վերահսկողություն»: Կանցլերի խոսքով՝ մարդիկ ավելի շատ շփվում էին սպորտային ակումբներում, փաբերում, ընտանեկան շրջապատում, իսկ մեր օրերում ոմանք դաշնակիցներ են գտնում սոցցանցերում, նույնիսկ երբ իրենց գաղափարներն անհեթեթ են։ Ուստի, վստահ է Շոլցը, մենք պետք է կարողանանք իրական կյանքում հակահարված տալ այդ մարդկանց և ասել. «Ի՜նչ անհեթեթություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ