News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի նոր նախագահ Ալեքսանդր Ստուբը պաշտոնը ստանձնել է այսօր՝ ուրբաթ օրը, հայտնում է Helsingin Sanomat-ը։

Ֆինլանդիայի խորհրդարանում տեղի է ունենում նոր նախագահի երդմնակալության արարողությունը։

«Ես՝ Քայ-Գորան Ալեքսանդր Ստուբը, Ֆինլանդիայի ժողովրդի կողմից Հանրապետության նախագահ ընտրված, հայտարարում եմ, որ նախագահի դերում անկեղծորեն և բարեխղճորեն կպաշտպանեմ Հանրապետության սահմանադրությունն ու օրենքները և ամեն կերպ կնպաստեմ Ֆինլանդիայի ժողովրդի հաջողությանը»,- ասել է Սթուբը երդման ժամանակ:

Սթուբը դարձել է Ֆինլանդիայի 13-րդ նախագահը։ Խորհրդարանում իր առաջին ելույթում նա հանդես է եկել խաղաղության և ազգային միասնության օգտին:

«Հանրապետության նախագահի հիմնական խնդիրն է ցանկացած պարագայում ապահովել Ֆինլանդիայում խաղաղության պահպանումը։ Ես խոստանում եմ դա անել, բայց երբ գործը բարդանա, ես նաև պատրաստ եմ կոշտ որոշումներ կայացնել՝ ապահովելու մեր երկրի անվտանգությունը», - ասել է Սթուբը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա վերջ դրեց հետսառըպատերազմյան ժամանակաշրջանին։

«Մենք հիմա ապրում ենք մեր սերնդի 1918, 1945 և 1989 թթ. ժամանակաշրջանները, երբ հասկանում ենք, որ աշխարհն անցումային վիճակում է, բայց դեռ չգիտենք, թե դա ուր կտանի։ Տեղի է ունենում իշխանության վերաբաշխում, ինչի համար պայքարում են գլոբալ արեւմուտքում, արեւելքում, հարավում»,- նշել է նա։

Սթուբը փոխարինում է նախկին նախագահ Սաուլի Նիինիստոյին, որը երկու վեց տարի ժամկետից հետո հեռացավ պաշտոնից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ