News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է լինի հավասարակշռված: Այս մասին մարտի 1-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով հանրապետության հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին։

Նրա կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հավասարակշռված լինի. «Այսինքն, ինչպիսին այն եղել է: Ես պատիվ ունեմ ներկայացնելու այն քաղաքական ուժը, որը պատասխանատու է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման և վավերացման համար»,- ասաց Մամիջանյանը։

Նա հավելեց. Որ ելնելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունից՝ կարելի է ենթադրել, որ նրա քաղաքական թիմի անդամները հավասարակշռված արտաքին քաղաքականության կողմնակիցներ են։

«Ցանկացած դաշնակցային և գործընկերային հարաբերություններ պետք է ծառայեն Հայաստանի շահերին»,- ընդգծեց ընդդիմադիրը։

Նա ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքականության կառուցման կարևորությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունները, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրավիճակը և այլ գործոններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ