News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը


Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից։

«Ինչո՞ւ է հաջողությունը պահպանելն այդքան դժվար»։ Քրիստենսենն իրեն մտահոգող այս և շատ այլ հարցերի պատասխանները տվել է նորարարության մասին պատմող ամենակարևոր գրքերից մեկում։ «Նորարարի երկընտրանքը» պատմում է պահպանող և հեղափոխական տեխնոլոգիաների մասին, բացատրում, թե ինչու են կայացած ընկերությունները սկսում անկում ապրել, և առաջարկում պարզ լուծումներ, որոնք միտված են բավարարելու դժգոհ կամ անտեսված հաճախորդների պահանջները։

Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 28-ին՝ Բանկի և «Անտարես» հրատարակչության ներկայացուցիչների ու գրքասերների մասնակցությամբ։ «Անտարես» մեդիա հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց գիրքի կարևոր ուղերձները, ինչին հետևեց քննարկում հյուրերի հետ։

Միջոցառմանը ներկա էր Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, որը ներկայացրեց Բանկի՝ իմաստալից կրթական ծրագրեր ֆինանսավորելու և նախագծին աջակցելու որոշումը։

«Բիբլոս Բանկ Արմենիայի և «Անտարես» հրատարակչության միջև համագործակցության նպատակն է հայ ընթերցողի գրադարանը ևս մեկ կարևոր գրքով հարստացնելը։ Վստահաբար, «Նորարարի երկընտրանքը» ռազմավարական մտածողությունը զարգացնող օգտակար գործ է բոլորի համար՝ ոլորտից անկախ։ Լայն իմաստով, գիրքը նաև հաջողության հասնելու ուղիների և ռազմավարության ընտրության մասին է, որն այսօրվա ու վաղվա նորարարներին կօգնի կողմնորոշվելու և ճիշտ բիզնես մոդել ընտրելու հարցում»,- ասաց Հայկ Ստեփանյանը։

«Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ Բանկի կողմից գրքի ֆինանսավորման կարևորությանը։

«Փողի հետ կապված տարբեր ոլորտներ տարբեր ռիսկայնություն ունեն: Բանկը ռիսկերը հավասարակշռող     հիմնարկ է, և որպես կանոն՝ կոնսերվատիվ: Չէ՞ որ մյուս նժարին հաճախորդների` տարիներով հավաքած գումարներն են, նրանց երազանքների իրականացման հիմքերն են, ու, իհարկե, պետք է չափազանց զգույշ լինել: Իսկ ինչպե՞ս է նորարարությունն առնչվում բանկային գործի հետ: Իհարկե, բանկերը առաջինը կարող են օգտագործել գիտատեխնիկական զարգացման արդյունքները: Իսկ ո՞րն է Բիբլոս Բանկ Արմենիայի ամենաանվտանգ ինովացիան: Սովորել և այլոց հնարավորություն տալ սովորելու: Այս գրքի լույսընծայման փաստը վկայում է և՛ նորարարության, և՛ պատասխանատվության մասին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից Գիրք նվիրելու օրվա առթիվ անցկացված մրցույթի հաղթողները, որոնք ստացան գրքի իրենց օրինակը որպես մրցանակ։

Նշենք նաև, որ սա Բանկի և հրատարակչության միջև առաջին համագործակցությունը չէ․ Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ա. Ռոբինսոնի «Ինչու են ձախողվում պետությունները» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը նույնպես Բիբլոս Բանկ Արմենիան է աջակցել։

Մշտապես կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր։

Book Presentation 2.JPG (181 KB)

Book Presentation 3.JPG (157 KB)

Book Presentation 4.JPG (175 KB)

Book Presentation 5.JPG (132 KB)

Book Presentation 6.JPG (169 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում...
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
«Ավելի վատ իրենց համար»...
«Ամերիաբանկը» վաճառվեց, գործարքը կնքվել է, բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունները գրանցվել են
Հիշեցնենք, որ շուրջ 1 ամիս առաջ հայտնի դարձավ, որ «Բենք օֆ Ջորջիա»-ն (Bank of Georgia Group PLC) պատրաստվում է 303.6 մլն ԱՄՆ դոլարով գնել հայկական...
Իդրամն ու IDBank-ը մասնակցել են Կանանց հզորացման սկզբունքների հայտարարագրի ստորագրման արարողությանը
Հայտարարագրի ստորագրման արարողությունից առաջ տեղի ունեցավ «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» միջոցառումը...
Պեսկով. ՌԴ-ն եւ այլ երկրներ նվազագույնի կհասցնեն «Միր» քարտերի օգտագործման ռիսկերը
Ռուսաստանը երկխոսություն է վարում այլ երկրների հետ...
Ամենաշատ