News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմաթիվ վարույթային ու ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են Արթիկ քաղաքի բնակիչներ՝ հայր և որդուց, նախնական համաձայնությամբ,  զենքի գործադրմամբ, բռնություն գործադրելու միջոցով, ավազակությամբ առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերը հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես պարզվել է, որ ավազակության մեջ ներգրավվել է 4 անձ, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ 2024 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, Արթիկ քաղաքի վերոնշյալ բնակիչների շենքի մուտքի մոտ, չորս դիմակավորված և սև անձրևանոցներով հանդերձավորված անձինք, ներկայանալով որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, քաշքշելով նրանց նստեցրել են իրենց կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան։ Այնուհետև որդու «Մերսեդես-Բենց Ս500» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել են նրանց խանութի վաճառքի համար նախատեսված ավելի քան 37.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, ավտոմեքենայով վերջիններիս տարել Արթիկի քաղաքային մարզադաշտի մոտ։ Այդ ընթացքում, նշված անձինք ծեծի են ենթարկել հորը և որդուն, ատրճանակից անկանոն կրակոցներ են արձակել, բռնակով հարվածներ հասցրել նրանց գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու հեռացել նշված ավտոմեքենայով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Երևանի հիշյալ 4 բնակիչների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (առանձին դաժանությամբ կատարված ավազակությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք, զինամթերքի ապօրինի շրջանառությունը) քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ մեղադրյալներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրանցից երկուսը հայտնաբերվել են և դատարան ներկայացվելու համար ձերբակալվել։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Հանցավոր խմբի մյուս երկու անդամների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ