News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) միջազգային ռեսուրսների խմբի «Global Resources Outlook 2024» զեկույցում  նշվում է, որ անցած կես դարում ենթակառուցվածքների, էներգիայի պահանջարկի և սպառողների գործունեության հսկայական ընդլայնումը հանգեցրել է ողջ աշխարհում նյութերի օգտագորխման ծավալների եռապատկմանը։ Զեկույցը հրապարակվել է UNEP-ի պաշտոնական կայքում:

Փորձագետների կարծիքով՝ մինչև 2060 թվականը մոլորակի բնական պաշարների արդյունահանումը կարող է աճել 60 տոկոսով՝ 100 միլիարդից հասնելով 160 միլիարդ տոննայի: Բնական ռեսուրսների պահանջարկը՝ սննդամթերքից մինչև վառելանյութեր, շարունակում է աճել տարեկան միջինը 2,3%-ով։

Զեկույցի համաձայն՝ հսկայական քանակությամբ ռեսուրսների արդյունահանմանն ու վերամշակմանը բաժին է ընկնում ջերմոցային գազերի արտանետումների ավելի քան 60%-ը․ դա նպաստում է գլոբալ տաքացմանը, ոչնչացնում էկոհամակարգերը և վնասում մարդու առողջությանը։

Զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս խթանել սննդակարգի փոփոխությունները՝ նվազեցնելու սննդի թափոնների և կենդանական ծագման սպիտակուցների սպառումը, կառուցել ավելի արդյունավետ տրանսպորտային համակարգեր և խթանել վերամշակված շինանյութերի օգտագործմամբ բնակարանաշինությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ