News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանացի զբոսաշրջիկները կորել են Ավստրալիայի անապատում այն բանից հետո, երբ որոշել են վստահել Google Maps-ին։

Ինչպես պատմել են Ֆիլիպ Մայերը և Մարսել Շենեն, Google Maps-ի քարտեզը նրանց տարել է անմարդաբնակ մի վայր, որտեղ ավտոմեքենան խրվել է ցեխի մեջ:  Բջջային կապի բացակայության և ջրի ու սննդի պաշարների սահմանափակ լինելու պատճառով զբոսաշրջիկները ստիպված են եղել թողնել ավտոմեքենան և ավելի քան մեկ շաբաթ ոտքով քայլել, որպեսզի հասնեն մարդկանց: Այդ մասին գրում է NDTV-ն:

«Ես ինձ զգում էի ինչպես ֆիլմում, ինչպես վատ ֆիլմում,  սակայն լավ վերջաբան ունեցող»,- մեկնաբանել է Մայերը:

Ընկերներն անգամ փորձել են փոքր խրճիթ պատրաստել, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվել: Բացի այդ, զբոսաշրջիկներին ճանապարհին տարբեր վտանգներ են սպասել: Օրինակ, նրանց անցած գետակներից մեկում կոկորդիլոս էր ապրում:

Google-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունն ուրախ է, որ գերմանացի զբոսաշրջիկներն անվտանգ վայրում են և հիշեցրել է, որ միջադեպի հետաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ