News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

«Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի խմբաքանակը հասել է Ալբանիա։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Նիկո Փելեշին։

««Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք հայտնի են իրենց արդյունավետությամբ և առաջադեմ տեխնոլոգիաներով, այժմ գտնվում են Ալբանիայում: Արդեն երկու օր է, ինչ ընթանում են դրանց շահագործման և կառավարման համար անհրաժեշտ օժանդակ ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքները»,- հայտնել է պաշտոնյան։

Ալբանիայի պաշտպանության նախարարը նաև տեղադրել է անօդաչու թռչող սարքի լուսանկարները և հավելել, որ այս իրադարձությունը համարվում է «երկրի Զինված ուժերում արդիականացման և նորարարության» խորհրդանիշ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ