News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը


Ես մամուլից եմ իմացել, որ Էդմոն Մարուքյանը հրաժարական է տվել, եւ ինձ էլ է հետաքրքիր, թե ինչ տեսլականների տարբերություն է ի հայտ եկել, որի մասին խոսում է նա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

«2-3 օր առաջ այնպիսի բան տեղի չի ունեցել, որը զարմանալի էր, կտրուկ էր, շեշտակի փոփոխություն էր ենթադրում արտաքին քաղաքականության մեջ: Այն, ին հիմա տեղի է ունենում, դրանց մասին անընդհատ խոսվել է, քննարկվել է, եւ Մարուքյանի նման հայտարարությունն ինձ համար զարմանալի է: Թող ինքն ավելի մանրամասն բացի, թե ինչի մասին է խոսքը: Հակառակ դեպքում ստացվում է, որ իր խոսքը կիսատ է, գնում է առանց  մանրամասնելու, բացատրելու, որը տարբեր մեկնաբանությունների առիթ կարող է լինել, որոնք իրականության հետ հնարավոր է՝ կապ չունենան»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ այս ընթացքում իրենք հանդիպում չեն ունեցոել Էդմոն Մարուքյանի հետ. «Գուցե ինչ-որ բան դուր չի եկել ինչ-որ մի պահի  Էդմոն Մարուքյանին, որի մասին չի ուզում բարձրաձայն ասել այս պահին, մտածում է՝ հարմարը պահը գա, ասի»:

Անդրադառնալով տեսակետին, որ իշխանությունը գնում է արտահերթ ընտրությունների եւ այս քայլով նա իր համար արհեստական ընդդիմություն է ստեղծում՝ ի դեմս, Մարուքյանի, Արփի Դավոյանն ասաց. «Իրականում, իշխանությունը չի գնում արտահերթ ընտրությունների: Չկա նման օրակարգ: Արտահերթ ընտրությունների գնալու որեւէ առիթ, որեւէ պահանջ չկա այս պահին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ