News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը


Այսօր խորհրդարանում գործող ընդդիմությունն իր խոսույթով իրականում նվեր է իշխանության համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

«Ես շատ երջանիկ կլինեի, որ շատ առողջ ու քննադատող ընդդիմություն լիներ: Մենք խնդրում ենք ընդդիմադիրներին, որ հանձնաժողովների նիստերին ակտիվ մասնակցեն: Պատգամավորներ կան, որ ընդհանրապես չեն գալիս նիստերին:

Այն իշխանությունը, որ կուզենա ընդդիմություն չունենալ, դա նշանակում է, որ այդ իշխանությունը հիվանդ է:

Այն մարդիկ, որ խորհրդարանում են, այնքան բան կարող են գտնել քննադատելու՝ առողջ ու կարեւոր, բայց էս մարդիկ չգիտեմ՝ ինչով են զբաղված: Ես ցավում եմ, որ ԱԺ ընդդիմությունը նման դիրքավորում ունի, եւ 2018-ից այս կողմ ոչինչ չի փոխել: Ձանձրալի ընդդիմություն է դարձել: Ես շատ կուզենայի, որ նրանք ձանձրալի չլինեն եւ օգտակար լինեին երկրին:

Այսօր շատ ու շատ խնդիրներ, որոնք իրենք պետք է բարձրացնեին, մենք ենք բարձրացնում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ