News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը


Մենք էլ նպատակահարմար չենք գտնում ընդդիմության կարծիքները հաշվի առնենք եւ որոշենք, թե ինչպես են իրենք ուզում բանակցենք եւ որտեղ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը հայտարարում է, որ նպատակահարմար չէ մեկնել Թուրքիա եւ բանակցել Թուրքիայի հետ այս իրավիճակում:

«Ինչ վերաբերում է ԱԳ նախարարի՝ Թուրքիա գնալուն, դա իրենց որոշելիքը չէ ընդհանրապես: Այն ինչ պարտադրում է Հայաստանի պետական շահը, մենք պետք է կատարենք: Եթե  պետք է, պետք է գնանք Թուրքիա եւ բանակցենք, որովհետեւ դա Հայաստանի շահերից  էբխում, ոչ թե մի քանի ընդդիմադիրների քիմքին հարիր չէ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ