News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պեկինի Տիեզերական ֆիզիկայի և կիրառական տեխնոլոգիաների ինստիտուտի չինացի գիտնականները  Հարավատլանտյան անոմալիայի անսովոր ազդեցություն են հայտնաբերել: Խոսքը երկրի մագնիսական դաշտում օվալաձև մեծ տարածքի մասին է, որը գտնվում է Հարավային Ամերիկայում և Ատլանտյան օվկիանոսի հարավում: Հետազոտությունը հրապարակվել է Geophysical Research Letters (GRL) ամսագրում:

Հարավատլանտյան անոմալիան այն տարածքն է, որտեղ մոլորակի մագնիտոսֆերան ամենաբարակն է: Ինչպես ցույց են տվել արբանյակային դիտարկումները՝ այս գոտին Երկրի հարավային կիսագնդում բևեռափայլերի զգալի թուլացման է հանգեցնում։

Անոմալիայի թուլացած մագնիսական տատանումները, ըստ երևույթին, նվազեցնում են էներգիայի քանակությունը, որը արևի մասնիկները կարող են փոխանցել մթնոլորտ, սակայն թուլացած բևեռափայլի ֆիզիկան լիովին հասկանալի չէ, ասել է հետազոտության առաջատար հեղինակ Չժի-Յանգ Լյուն:

Մթնոլորտի և արևային էներգիայի միջև կարող են լինել հետադարձ կապի ազդեցություններ, որոնք էլ ավելի են բարդացնում պատկերը: Գիտնականը նշել է, որ ապագա հետազոտությունները հնարավորություն կտան նաեւ պարզել, թե արդյոք նմանատիպ երեւույթ տեղի է ունենում նաև այլ մոլորակների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ