News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կրասնոդարի կենտրոնում գիշերային ակումբի նախկին տնօրենի են կրակել ու սպանել․ նա Նիգերից է եղել։

Կասկածյալ, 54-ամյա Անդրանիկ Գրիգորյանը բերման է ենթարկվել․ նա անձամբ է զանգահարել ոստիկանություն և հայտնել, որ մարդու է սպանել, հայտնում է «Shot» տելեգրամյան ալիքը։

Հաղորդագրության համաձայն՝ Գրիգորյանն իր ավտոմեքենայից հանել է ատրճանակը և կրակել 58-ամյա Յակուբ Համիդայի ուղղությամբ, որն իր «Lexus» մակնիշի ամենագնացի մոտ է եղել․ տղամարդը տեղում մահացել է: Կրակոցներից վնասվել է մոտակայքում գտնվող խանութի պատուհանը։

Սպանությունից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել Գրիգորյանին։ Սպանության դրդապատճառը պարզվում է։ Սպանվածի «Lexus»-ում թմրանյութ է հայտնաբերվել:

Մահացած Յակուբա Համիդուն Նիգերից է եղել, երկար ժամանակ ապրում էր Կրասնոդարում, մի քանի տարի առաջ փակված «Հավանա» ակումբի տնօրենն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ