News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանական կառավարական «Airbus A340-300» ինքնաթիռը ապամոնտաժվելու և վաճառվելու է որպես պահեստամաս։ Այս մասին հայտնում է «Der Spiegel» թերթը։

Ըստ աղբյուրի՝ «Airbus»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Lufthansa Technik»-ն այս շաբաթ պայմանագիր է կնքել ինքնաթիռը գնելու վերաբերյալ և նախատեսում է հետագայում ապամոնտաժել այն ու առանձին վաճառել պահեստամասերը։ Ձեռք բերվելուց հետո ինքնաթիռը կտարվի Իսպանիա, որտեղ «Lufthansa Technik»-ը մասնաճյուղ ունի։

Ըստ թերթի՝ կառավարական «Airbus»-ը գործել է ավելի քան 20 տարի․ շարժիչները գտնվում են լավ վիճակում։

Ինքնաթիռն ունի կոնֆերանսի սենյակ, լոգարան, աշխատասենյակ, ուղեկցող պատվիրակության համար բիզնես դասի առանձին տարածք, ինչպես նաև լրագրողների համար նախատեսված էկոնոմ դասի նստատեղեր։

«Spiegel»-ը պարզաբանել է, որ կառավարական ինքնաթիռը դադարել է շահագործվել 2023 թվականի աշնանը՝ գերմանացի առաջնորդների արտասահմանյան այցերի ժամանակ կրկնվող խափանումներից հետո։ Նախկինում ինքնաթիռով թռչել են նաև Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, նախկին արտգործնախարար Հայկո Մաասը, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և կանցլեր Օլաֆ Շոլցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ