News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին տղամարդկությունից և ամբիցիաներից զուրկ ղեկավար է համարում, որը, ըստ ֆրանսիացի պաշտոնյաներից մեկի, կարճաժամկետ հեռանկարից այն կողմ չի կարող մտածել, գրում է «Bloomberg»-ը՝ հղում անելով անանուն աղբյուրի:

Գերմանիայի կանցլերի օգնականներն իրենց հերթին խոստովանում են, որ Շոլցն ու Մակրոնը միմյանց հետ հաշտ չեն: Բեռլինում համարում են, որ Մակրոնը լավ է մեծ գաղափարներ ներկայացնելուց,  բայց ոչ դրանք իրականացնելուց, այլ կերպ ասած՝ «խոսք ասող է, բայց ոչ զանգ կախող»:

Այս ընկալումը հուշում է, որ Մակրոնի կատակների մեկն այդքան էլ լավ չի ընդունվել Բեռլինում։ Փարիզում տեղի ունեցած հանդիպումից հետո ունեցած ելույթում Ֆրանսիայի նախագահը մատնացույց էր արել այն դաշնակիցներին, որոնք կոնֆլիկտի սկզբում Ուկրաինային միայն «սաղավարտներ և քնապարկեր» էին առաջարկում՝ ակնհայտորեն քննադատության սլաքներն ուղղելով Գերմանիայի կողմը: Այդ մեկնաբանությունները դժգոհություն են հարուցել Շոլցի գրասենյակում, քանի որ սաղավարտների դրվագից հետո Գերմանիան ԱՄՆ-ից հետո դարձել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող երկրորդ երկիրը:

Մակրոնն ու Շոլցը, նախկինում զբաղեցնելով  իրենց երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների պաշտոնները, ծանոթ են արդեն երկար տարիներ: Աղբյուրի նշում է, որ նրանց հարաբերություններում շրջադարձային է եղել այն պահը, երբ 2018 թվականին Շոլցը Ֆրանսիային առաջարկել է հրաժարվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական տեղից՝ հօգուտ ԵՄ-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ