News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում կոնֆլիկտից կարելի էր խուսափել, եթե ԱՄՆ նախագահը լիներ Դոնալդ Թրամփը, այդ  պատճառով նրա հետ են կապված իրավիճակի կարգավորման հույսերը: Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը:

«Ես լիովին վստահ եմ, որ եթե Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ ԱՄՆ նախագահը լիներ Թրամփը, ապա այն տեղի չէր ունենա: Ես լիովին վստահ եմ դրանում: Այդ պատճառով էլ, եթե Թրամփը նորից նախագահ դառնա, ապա նա կարող է կանգնեցնել այդ պատերազմը», - հայտարարել է հունգարական կառավարության ղեկավարը:

Նա ընդգծել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու շանսերը կապում է հենց Թրամփի հետ: Նրա խոսքով՝ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն «Ուկրաինայում խաղաղության հասնելու նախապայման է»:

Օրբանը նախկինում ևս ոչ մեկ անգամ ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները պետք է տեղի ունենան ոչ միայն Ուկրաինայի և Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի մասնակցությամբ, որը մինչև վերջերս ամենամեծ ռազմական և ֆինանսական օգնությունն էր ցուցաբերում Կիևին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին պետք է երկնքից իջեցնել ցած. Զելենսկի
Ուկրաինայի զինված ուժերին առաջնագծում անհրաժեշտ են նաև ավելի մեծ հեռահարության զենքեր՝ հրթիռներ և հրետանի...
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Բացի այդ, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները ողջունել են G7 երկրների կողմից Ուկրաինային լրացուցիչ օգնության հաստատումը...
G7 երկրներն Իրանին հետևանքներով են սպառնացել, եթե վերջինս բալիստիկ հրթիռներ փոխանցի Ռուսաստանին
G7 երկրները նաև կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել Փհենյանի ենթադրյալ զենքի մատակարարումները Մոսկվա...
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի գոյատևումը կարևոր է Միացյալ Նահանգների համար
ԱՄՆ նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ նշել է, որ եթե զբաղեցներ պետության ղեկավարի պաշտոնը, կարող էր կանխել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը...
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցն այն մասին...
Վթարված ռուսական ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է, մյուսին որոնում են
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է...
Ամենաշատ