News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Հունգարիայի համար իր միջոցներից ապասառեցրել է մոտ 2 միլիարդ եվրո: Այս մասին Bloomberg-ին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Ստեֆան դե Կերսմայքերը։

Նա ընդգծել է, որ ԵՀ-ն որոշել է միջոցներն ապասառեցնել այն բանից հետո, երբ Հունգարիան կատարել է կրթության և գենդերային հավասարության հետ կապված պայմանները։

Անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին ԵՄ-ն հայտարարեց, որ իր համախմբվածության հիմնադրամից Հունգարիային կփոխանցի 10,2 մլրդ եվրո, որը կօգտագործվի տարածքների զարգացման համար։ Միաժամանակ Բրյուսելը շարունակում էր արգելափակել մոտ 20 միլիարդ եվրոն՝ պնդելով, որ Բուդապեշտը դեռ չի կատարել այն ստանալու բոլոր պայմանները

Հունգարիան ձգտում է ապասառեցնել այդ միջոցները և մեղադրում է ԵՄ ղեկավարությանը քաղաքական դրդապատճառներով դրանք հետ պահելու փորձի մեջ, քանի որ Բրյուսելին դուր չի գալիս Հունգարիայի անկախ քաղաքականությունը, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության նկատմամբ մոտեցումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ