News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի հակամարտության շուրջ խորհրդակցություններ կանցկացնի ֆրանսիական քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ, հանդիպումը կկայանա մարտի 7-ին։ Այս մասին հայտնում է Le Figaro թերթը՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին։

«Հինգշաբթի օրը՝ մարտի 7-ին, նախագահը կընդունի բոլոր այն կուսակցությունների առաջնորդներին, որոնց պատգամավորները ներկայացված են խորհրդարանում՝ Սեն-Դենիում հանդիպման ձևաչափով Ուկրաինայում իրավիճակի շուրջ բանակցությունների համար», - ասել է թերթի աղբյուրը։

Նշվում է, որ այս հանդիպմանը ներկա է լինելու նաեւ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը։

Ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումների այս ձևաչափն առաջին անգամ կազմակերպվել է 2023 թվականի օգոստոսի 30-ին Փարիզի Սեն-Դենի արվարձանում։ Այնուհետև Մակրոնը քննարկել է նրանց հետ փոխգործակցությունը խորհրդարանում՝ իշխող կոալիցիայում բացարձակ մեծամասնության բացակայության ֆոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի իշխանություններն արգելել են անօդաչուների գրոհների հետևանքների մասին տեղեկատվության տարածումը
Որոշում եմ Սանկտ Պետերբուրգի տարածքում արգելել․․․
Օդեսայում անօդաչուների գրոհի հետևանքով տուժել է ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա
Երեք չափահաս տուժածները նույնպես հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակով, երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից
Politico. Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության հաջորդ փաթեթը սովորականից զգալիորեն ավելի մեծ կլինի
Ըստ ԱՄՆ-ի պաշտոնյաների, որոնք չեն հայտնել իրենց անունները, նոր փաթեթը կներառի զրահատեխնիկա, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ և հրետանի
Բրիտանիան 500 մլն ֆունտ և ռազմական օգնության ամենամեծ փաթեթն է հատկացնում Ուկրաինային
Այս քայլերի մասին պաշտոնապես կհայտարարվի երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի Լեհաստան այցի ժամանակ
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Կիևը հայտարարել է, որ մոտ ապագայում Ուկրաինան կհայտնվի բավականին բարդ իրավիճակում
Սա համալիր մոտեցում է, քանի որ ռուսները...
Ամենաշատ