News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանցի փոփ աստղ Շերվին Հաջիփուրը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել «Գրեմմի» մրցանակի դափնեկիր երգի համար։ Այս մասին հայտնում է Alarabiya News-ը։

Baraye երգը, որը գրվել է Հաջիփուրի կողմից, դարձել էր 2022 թվականի սեպտեմբերին 22-ամյա Մահսա Ամինիի մահվանով հրահրված իրանական բողոքի շարժման հիմնը: Աղջկան կոպիտ կերպով բերման էին են ենթարկել հիջաբը ոչ ճիշտ կրելու համար, իսկ բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։ Համազգային ցույցերի ժամանակ երգիչը թողարկել էր երգը, իսկ անցած փետրվարին դրա համար արժանացել Գրեմմիի:

Այդ ժամանակ Հաջիփուրին «Լավագույն երգ սոցիալական փոփոխությունների համար» նոր անվանակարգում հաղթելու համար բեմ բարձրացավ 71-ամյա Ջիլ Բայդենը բեմ բարձրացավ: Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի կինը երգն անվանել է «ազատության և կանանց իրավունքների հզոր և բանաստեղծական կոչ»:

Այսօր երգիչը Instagram-ի իր էջում հայտնել է, որ դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ «ազգային անվտանգությունը խախտելու նպատակով մարդկանց անկարգությունների դրդելու և հրահրելու համար»։ Հայտնի է, որ նա դատապարտվել է նաև «ռեժիմի դեմ քարոզչության» համար։

Ճաղերի հետևում իր ժամանակը նա կանցկացնի գրելով «ԱՄՆ վայրագությունները մարդկության դեմ» երգը, ինչպես նաև պարտավորված կլինի «փաստագրել ԱՄՆ կառավարության կողմից անցած դարում իրականացված մարդու իրավունքների խախտումները»։ Բացի այդ, դատարանի որոշման համաձայն՝ Հաջիփուրը պետք է մասնակցի Իսլամական հեղափոխության «ձեռքբերումների մասին քարոզող» միջոցառումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ